Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Սրանց հետ ավելի վատ են վարվելու, քան ՈՒկրաինայի ղեկին հայտնվածների շայկայի հետ

Սրանց հետ ավելի վատ են վարվելու, քան ՈՒկրաինայի ղեկին հայտնվածների շայկայի հետ
23.11.2025 | 11:03

Փաստացի, Ռուսաստանն ու Ամերիկան բանակցում և որոշում են ՈՒկրաինայի ճակատագիրը, իսկ երբ ՈՒկրաինայի նախագահը որոշում է հակառակվել, ամերիկյան հատուկ ծառայություններն ՈՒկրաինայի նախագահին յուբկա են հագցնում՝ մեյդան բերելով լափած միլիոնների փաստերը:

Եվ նա գլուխը կախ անելու է այն, ինչ իրենից պահանջում են «մեծ ձյաձյաները»: Գոնե հիմա պետք է պարզ լինի, թե ում և ինչի համար էր պետք պատերազմի պատրաստվող ՈՒկրաինայի նախագահ դարձնել մի սովորական ծաղրածուի…

Բայց, ինչպես ասում են՝ վերադառնանք մեր ոչխարներին:

7-8 միլիարդ դոլարի պարտքը որ տվել են մեր վեցնոցին, տվել են, որպեսզի աշխատավարձ-պրեմիայից բացի ատֆալտ փռի և գյուղերում դպրոց սարքի ու կողքը նկարվի՝ ապահովելով գործ անելու և երջանիկ ապագայի իմիտացիան:

Միաժամանակ, չկասկածեք՝ այդ պարտքը տվողների հատուկ ծառայություններն ունեն փաստական փաթեթը, թե վեցնոցն իր սովածների հետ միասին որ ծրագրից, որ շինարարությունից ու որ ճանապարհի կառուցումից ինչքան է լափել, այդ լափածն ինչպես է լվացել ու որտեղ է ամբարել…

Օրը կգա, կտեսնեք՝ սրանց հետ ավելի վատ են վարվելու, քան ՈՒկրաինայի ղեկին հայտնվածների շայկայի հետ: Նրանք գոնե ռուսների դեմ մինչև վերջ կռվեցին, սրանց պես թուրքերի առաջ շորերը չհանեցին։

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2566

Մեկնաբանություններ